Skip to content

Ի՞նչ է խորհուրդ տալիս պրոֆեսիոնալը

Ի՞նչ է խորհուրդ տալիս պրոֆեսիոնալը

Յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենակարևոր ու լուսավոր պահերից մեկը  երեխայի լույս աշխարհ գալն է։

Իսկ մինչ այդ՝ ծննդաբերություն…

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը նշում է, որ ծննդաբերությունը բարդ ֆիզիոլոգիական պրոցես է՝ բնական ծննդուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղն ու ընկերքը:

Գուցե քչերը գիտեն, որ ծննդաբերության նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերը, ներզատիչ գեղձերը, հորմոնները, արգանդ-պլացենտար համակարգում սինթեզվող ակտիվ նյութերն և փոքր կոնքի նյարդա-մկանային համակարգը:

Որո՞նք են ծննդաբերության սկիզբն ավետող նշանները։

Փորձառու գինեկոլոգն ընդգծում է, որ ծննդաբերության նախանշաններն ի հայտ են գալիս ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ։

Մոտալուտ ծննդաբերության նշաններն են՝

    • որովայնի ստորին հատվածներում ձգող բնույթի ցավեր, որոնք հետագա օրերին վերածվում են անկանոն, կարճատև կծկանքների (պրելեմինար կծկանքներ)
    • հեշտոցից խիտ, լորձային արտադրություն (Կրեստելերի խցան)
    • որովայնի ծավալի փոքրացում
    • հղիի մարմնի ծանրության կենտրոնի տեղաշարժ դեպի առաջ (հղիի հպարտ կեցվածք)
    • պորտի արտափքում
    • փոփոխություններ արգանդի վզիկում։

Պատրաստվո՞ւմ եք մայրանալ։

‼️«Վարդանանցի» մասնագետները բժշկական բոլոր գործողություններն իրականացնում են միջազգային լավագույն ուղեցույցներով և վերջին սերնդի գործիքներով։

Զանգահարեք, գրանցվեք և կստանաք՝

      •  ուշադիր ու հոգատար վերաբերմունք,
      • առանց հերթերի, Ձեզ հարմար ժամերին այցելություն,
      • այլ մասնագետների բարձրակարգ խոհրդատվություն,
      • անձնական տվյալների գաղտնիություն։

Մաղթում ենք Ձեզ երջանկ մայրություն։

Նորայր Ղուկասյանը նաև խորհուրդ է տալիս՝

      •  խուսափել կեսարյան հատումից։ Ինչո՞ւ՝ կանդրադառնանք հաջորդիվ։