Skip to content

ԵՐՐՈՐԴ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կազմակերպում են՝

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը
«Ալթհելթ» առողջապահական հիմնադրամը։

Թեման՝

«Վնասվածքների կառավարումը. ներկան ու հեռանկարները»։

Բանախոսները՝

Հարություն Մանգոյան՝ «Վարդանանց» ՆԲԿ գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության կենտրոնի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, բ.գ.թ․ Արմեն Վարոսյան` ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության կենտրոնի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ, «Էրեբունի» ԲԿ անզգայացման բաժանմունքի բժիշկ-անեսթեզիոլոգ, Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության նախագահ, Անեսթեզիոլոգիայի Եվրոպական դիպլոմի քննությունների պատասխանատու Երևանում։

Վայրը և ժամը՝

Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, «Գոհար» սրահ ժամը` 11.30-ին։

Դասընթացին կմասնակցեն Գեղարքունիքի մարզի առաջնային օղակում և հիվանդանոցներում աշխատող բժիշկները։

Նախապես գրանցված մասնակիցներին կտրամադրվեն ՇՄԶ կրեդիտներ։