Skip to content

ԵՐԿՈւ ՀԱՐՑ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ

Պարզ է, որ առավել մեծ զգոնություն կպահանջվի այն ընտանիքներում, որտեղ կմեկուսացվեն կորոնավիրուսային հիվանդությունը թեթև կամ առանց սիմպտոմների տանողները։

Այդ առթիվ որոշ հարցերի առավել հստակ պատասխաններ շատերն են ցանկանում ստանալ։

Երկու կարևոր հարցին պատասխանում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի թերապևտիկ ծառայության ղեկավար, վարակաբան Արմեն Օհանյանը։

Հարց 1-ին՝  

      • Որպես պաշտպանվելու անձնական միջոցներ հիմնականում նշվում են երեքը՝
        • հաճախակի լվանալ ձեռքերը
        • պահպանել 1.5 մետր հեռավորություն այլ մարդկանցից
        • օգտագործել դիմակ և ձեռնոցներ։

Եթե ընտանիքում վարակակիր կա, ապա լրացուցիչ ի՞նչ միջոցներ պետք է կիրառել։

Պատասխան՝

      • Հնարավորության դեպքում հիվանդի համար սենյակ առանձնացնել։ Մեկ սենյակում գտնվելիս հիվանդը պարտադիր դիմակ պետք է կրի, որպեսզի ընտանիքի մյուս անդամները պաշտպանված լինեն։ Միաժամանակ անհրաժեշտ է՝
        • պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն
        • ընդհանուր սենյակ մտնելիս ախտահանել կամ օճառով լվանալ ձեռքերը
        • առանձնացնել հիվանդի սպասքը։ Նրա հետ միևնույն սեղանի շուրջ միաժամանակ չճաշել։
        • եթե օգտվում են միևնույն լոգարանից, ապա հիվանդի օգտվելուց հետո այն պարտադիր ախտահանել
        • Տան ընդհանուր պարագաներից, բռնակներից, վահանակներից օգտվելիս ցանկալի է, որ հիվանդը ձեռնոցներ կրի։ Միաժամանակ ընդհանուր օգտագործման պարագաներն օրվա ընթացքում մի քանի անգամ ախտահանել 60-80%-անոց սպիրտ կամ քլոր պարունակող ախտահանիչներով
        • Հաճախակի օդափոխել սենյակները։

 

Հարց 2-րդ՝

      • Տարբեր ժամանակներ և հարթակներում հիվանդության տարբեր նշաններ են նկարագրվում։ Աշխարհում ձեռք բերած փորձից ելնելով, որո՞նք են կորոնավիրուսային հիվանդության հիմնական նշանները։

Պատասխան՝

-Կորոնավիրուսային հիվանդության հիմնական նշաններն են՝

      • ջերմություն
      • կոկորդի ցավ
      • գլխացավ
      • մկանացավ
      • հազ
      • ինքնազգացողության վատացում
      • ընդհանուր թուլություն
      • սրտխառնոց
      • փորլուծություն
      • համի զգացողության կամ հոտառության կորուստ։

Վարակաբան Օհանյանն ընդգծում է, որ այս հիվանդության դեպքում մկանացավերն ավելի հաճախակի են լինում, քան մեզ ծանոթ այլ վիրուսների ժամանակ։ Դրանք կարող են լինել հիմնական կամ միակ ախտանշան։

Թեթև ընթացքի ժամանակ ջերմությունը չի գերազանցում 38 աստիճանը։

Ընտանիքի մյուս անդամներին վարկից զերծ պահելու համար մասնագետը հորդորում է պահպանել բոլոր այս կանոնները։