Skip to content

Երբ «Վարդանանց»-ի բժիշկը Ձեր տանն է

Ավելի քան 2 ամիս առաջ Հայաստանում մեկնարկեց uCom ընկերության հետ համատեղ մշակված uDoctor առցանց բժշկական խորհրդատվության ծրագիրը։
Մեր երկրում առաջին անգամ

      • ցանկացած ժամի
      • ցանկացած վայրում
      • շաբաթվա բոլոր օրերին ու ժամերին

մարդիկ հեռակա ստանում են «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բարձրակարգ մասնագետների խորհրդատվությունը տեսազանգի միջոցով։
Անցած ժամանակաընթացքում ընդլայնվել է հեռակա խորհրդատվություն տրամադրող մասնագետների թիվը։
Ծառայությունից օգտվողների արձագանքները վկայում են, որ աշխարհում մեծ տարածում ունեցող հեռաբժշկությունը Հայաստանում ևս աշխատում է։
Ոմանց նախնական կասկածները, թե հեռահար խորհրդատվությունը չի կարող լիարժեք փոխարինել բժշկի հետ առերես հանդիպմանը, փարատել է «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։ Նա վկայակոչել է ապացուցված այն թեզը, որ ախտորոշման համար ավելի քան 90%-ով բժիշկները հենվում են անմիջականորեն պացիենտից ստացած տեղեկատվության վրա։
Պացիենտին ուղղված ճիշտ և համակարգված հարցերով անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուն «Վարդանանց»-ի մասնագետներին օգնում են կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը, որոնց մշակման և ներդրման գործում կենտրոնն առաջատար է մեր երկրում։
Հենց սա է հեռահար բժշկության հիմքն ամբողջ աշխարհում։
Հարցնում եք՝ ինչպե՞ս օգտվել այս ծառայությունից։
Այցելե՛ք https://udoctor.am/ կամ ներբեռնե՛ք հավելվածը՝ ucom.am/uDoctor