Skip to content

Ե՞րբ է անհրաժեշտ անոթների դուպլեքս հետազոտություն անցնել

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետներ Կարինե Սարգսյանը և Նարինե Գրիգորյանը նշում են, որ եթե Ձեզ մոտ նկատել եք՝

  • ոտքերի այտուցվածություն երեկոյան ժամերին
  • վերջույթների մաշկի գույնի փոփոխություն
  • քայլելիս ոտքերի թմրածություն և ցավի զգացողություն
  • մկանային ջղաձգումներ,

ապա ճիշտ ժամանակն է ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտությամբ դրանց պատճառը հայտնաբերելու և բուժում սկսելու:

Ժամանակին կատարված դոպլերոգրաֆիան բացահայտում է`

  • վարիկոզ հիվանդությունը
  • խորանիստ երակների թրոմբոզը
  • խցանող աթերոսկլերոզը և էնդարտերիտը (անոթի պատի բորբոքում):

Օստեոխոնդրոզ ունեցողների մոտ պարանոցի անոթների դուպլեքս հետազոտությամբ հայտնաբերվում է անոթների ներգրավվածությունն այդ խնդրին: Փորձառու մեր մասնագետները 40-նն անց անձանց խորհուրդ են տալիս անցնել այս հետազոտությունը, հատկապես եթե առկա են.

  • անհայտ պատճառի գլխացավեր կամ գլխապտույտներ,
  • ուղեղի արյան շրջանառության խանգարման նախատրամադրվածություն, ինչպես նաև
  • սրտանոթային համակարգի պլանային վիրահատություններից առաջ։

Այս մեթոդը թույլ է տալիս գլխի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների անոթներում ախտորոշել արյան շրջանառության խանգարումները:

Ձեզ ծանո՞թ է նկարագրված գանգատներից թեկուզ մեկը։

Ուրեմն մի՛ հապաղեք։ Զանգահարեք 010-59-21-00 և գրանցվեք Ձեզ հարմար ժամին։

Մեր մասնագետները հիվանդությունների ախտորոշումը և բուժումն իրականացնում են միջազգային չափորոշիչներով և վերջին սերնդի սարքավորումներով։