Skip to content

ԴԱՍԸՆԹԱՑԸ ԳՈՀԱՑՐԵԼ Է ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

Մարտունիում կազմակերպված «Վնասվածքների կառավարումը. ներկան ու հեռանկարները» թեմայով դասընթացի բանախոսները՝ Վարդանանց» ՆԲԿ գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության կենտրոնի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, բ.գ.թ․ Հարություն Մանգոյանը և ԵՊԲՀ նույն ամբիոնի դոցենտ, «Էրեբունի» ԲԿ անզգայացման բաժանմունքի բժիշկ-անեսթեզիոլոգ, բ.գ.թ Արմեն Վարոսյանն անդրադարձան՝

      • վնասվածքների նախահոսպիտալային կառավարմանը
      • արյունահոսության կառավարմանը
      • արագ արձագանքման իսրայելյան փորձին
      • շնչառության կառավարմանը
      • ինտուբացիայի ցուցումներին
      • տեղափոխման/տարհանման կանոններին
      • վնասումը կառավարող օրթոպեդիային,
      • ախտորոշման և բուժման ժամանակակից այլ միջոցներին ու մոտեցումներին։

Դասընթացի մասնակիցները նաև իրազեկվեցին վնասվածքների տարածվածության, հաշմանդամության առաջացման, մահացության և այլ ցուցանիշներին։

Մարզի մասնագետներն ակտիվորեն մասնակցեցին առանձին վիճակների և դեպքերի քննարկմանը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի և «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի կազմակերպած շարունակական մասնագիտական զարգացման 3-րդ անվճար դասընթացին մասնակցած 55 բժիշկներին տրամադրվեցին ՇՄԶ կրեդիտներ։

«Շատ ինֆորմատիվ, պահանջված ու նաև գեղեցիկ կազմակերպված սեմինար, որի համար շնորհակալություն կազմակերպիչներին ու մեր գիգանտ բժիշկներ Հարություն Մանգոյանին ու Արմեն Վարոսյանին»,-գրել է Ձորագյուղի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ, տնօրեն Արփինե Կարապետյանը։