Skip to content

ԳՐԻՊ. ԻՆՉՊԵ՞Ս ՉՎԱՐԱԿՎԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈւՄ. 10 ԽՈՐՀՈւՐԴ ՄԱՍՆԱԳԵՏԻՑ

Ժամանակակից օֆիսում, ուր միևնույն սենյակում դեմ-դիմաց նստած աշխատակիցները մշտապես շփվում են, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող գրիպը պարզապես դադանդաղ գործող ռումբի է վերածվում։

Մոլորություն է, թե մեկ անգամ հիվանդանալուց հետո գրիպն այլևս չի կրկնվի։

Ներկայացնում ենք «Վարդանանց» ՆԲԿի թերապևտիկ ծառայության ղեկավար, բժիշկվարակաբան Արմեն Օհանյանի 10 խորհուրդն աշխատավայրում վարակից պաշտպանվելու վերաբերյալ։

  1. Ձեռքերը լվացեք ոչ միայն ուտելուց առաջ, այլ հնարավորինս հաճախ։

Կեղտոտ ձեռքերը բոլոր խնդրիների աղբյուրն են։ Օրվա ընթացքում մենք շատ առիթներ ենք ունենում ուրիշների մանրէները վերցնելու։

  1. Օգտագործեք սպիրտային անձեռոցիկներ։

Աշխատանքային օրն սկսեք Ձեր սեղանը, համակարգչի ստեղները, մկնիկը, հեռախոսի ընկալուչը և օգտագործող մյուս պարագաներն ախտահարելով սպիրտային անձեռոցիկով։

  1. Օգտվեք օրգանական տեխնիկայի (գաջետների) համար նախատեսված անձեռոցիկներից։

Գաջետները հատուկ անձեռոցիկներով մաքրելն օգտակար սովորույթ է ոչ միայն սուր շնչառական վարակների սեզոնին։ Մանէներից միշտ է պետք ձերբազատվել։

  1. Կոկորդը և քիթը ողողեք ծովի ջրով։

Ցանկացած դեղատանը կգտնեք ծովի ջրով որևէ լուծույթ։ Պարբերաբար կատարվող այդ ողողումները կօգնեն դուրս բերել վիրուսը և հաճելի թարմություն կպարգևեն։

  1. Մակարոնեղենը փոխարինեք բանջարեղենով, սուրճը՝ լիմոնով թեյով։

Առողջությունը ներսից է գալիս։ Նախաճաշին խմեք թարմ քամված հյութ, օֆիսային ավանդական սուրճը փոխարինեք լիմոնով թեյով։ Օգտագործեք մրգեր ու բանջարեղեն, իսկ ընթրիքը համեմեք սխտորով կամ կանաչ սոխով։

  1. Ընդունեք լրացուցիչ վիտամիններ։

Խորհրդակցեք Ձեր թերապևտի հետ։ Ելնելով Ձեր վիճակից՝ հնարավոր է նա վիտամինային կոմպլեքս նշանակի։

  1. Կանաչապատեք Ձեր աշխատավայրը։

Օֆիսում որքան շատ բույսեր ու ծաղիկներ լինեն, այնքան աշխատակիցների իմունիտետը բարձր կլինի։

  1. Օդափոխեք տարածքը և խոնավեցրեք օդը։

Երբեք մի անտեսեք թեկուզ 5 րոպեանոց օդափոխումը։ Գրիպի և սուր շնչառական վարակների տարածմանն առավել նպաստավոր է չոր օդը (20-30% խոնավություն)։

  1. Պիկ ժամերին խուսափեք հասարակական տրասպորտով երթևեկելուց։

Եթե պարտադրված եք երթևեկել, ապա դիմակ կրեք։

  1. Մի կազմակերպեք բազմամարդ խորհրդակցություններ ու ժողովներ։

Գրիպն իրեն լավ է զգում բազմամարդ վայրերում, ուր ախտահանման մեթոդները նվազ արդյունավետ են։ Օգտվեք հեռակապից կամ հավաքվեք փոքրիկ խմբերով։

 

Եթե հիվանդացել եք, մնացեք տանը և մի վարակեք գործընկերներին։

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս միշտ կապի մեջ լինել։

Ոտքի վրա տարված գրիպը լուրջ բարդությունների պատճառ կարող է դառնալ։

 

Մտածե՛ք Ձեր առողջության մասին և պաշտպանվե՛ք գրիպից։

Ամենաարդյունավետ պաշտպանությունը պատվաստումն է։