Skip to content

Գոտևորող հերպես

Հիվանդությունը հայտնի է նաև գոտևորող որքին կամ հերպես զոստեր (Herpes zoster) անուններով։

Ձեզ ծանո՞թ է այս ցանի ցավը։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մաշկաբան Էդգար Ադիլխանյանն ընդգծում է, որ հիվանդությունն առավել հաճախ նկատվում է աշնան սկզբին, երբ ոչ այնքան տաք եղանակին մարդիկ շարունակում են օգտվել օդորակիչներից կամ միջանցիկ քամիներ են ստեղծում:

Ըստ մասնագետի, վիրուսային ծագման այս հիվանդության ժամանակ ախտահարվում են նյարդային թելերն ու մաշկը։

Կլինիկորեն արտահայտվում է քորի, ցավի, ծակծկոցի զգացողությամբ, մաշկի վրա՝ մանր բշտիկավոր ցանով։ Ցանի անցնելուց հետո ցավային սինդրոմը կարող է պահպանվել։

Հիվանդության առանձնահատկությունը ցանավորման խիստ միակողմանի՝ մարմնի աջ կամ ձախ հատվածում լինելն է։

Առաջացման պատճառը Varicella-Zoster այն նույն վիրուսն է, որն առաջացնում է մանկական ջրծաղիկ վարակը։

Երբ երեխան կամ մեծահասակը վարակվում է ջրծաղկով, ապաքինվելուց հետո վիրուսը կորցնում է ակտիվությունը, սակայն մնում է գլխուղեղի և ողնուղեղի մոտ գտնվող նյարդահանգույցներում։ Տարիներ անց, տարբեր գործոնների ազդեցությամբ, վիրուսը դարձյալ ակտիվանում է՝ դրսևորվելով որպես գոտևորող հերպես։

Գոտևորող հերպեսի վաղ բուժումը կարող է կրճատել հիվանդության տևողությունը և նվազեցնել բարդությունների հավանականությունը։

Ձեզ մոտ ի հա՞յտ է եկել հիվանդությունը։

Մի՛ հապաղեք, զանգահարեք 010-59-21-00 համարով և գրանցվեք։

«Վարդանանցի» մասնագետներն ախտորոշում և բուժում են միջազգային ուղեցույցներով։