Skip to content

Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է

«Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանը նշում է, որ, չնայած գլխուղեղի կաթվածի (ինսուլտի) ռիսկի գործոնների և անդառնալի հետևանքների, ինչպես նաև կանխարգելման հնարավորության մասին տեղեկատվության անդադար տարածմանը, վերջին տասնամյակներում զարգացող երկրներում գլխուղեղի կաթվածի թիվը զգալի աճել է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 

      • յուրաքանչյուր տարի աշխարհում 15մլն մարդ տառապում է ինսուլտից
      • նրանցից 5մլնըմահանումէ, ևս 5մլնը՝ընդմիշտմնումանաշխատունակկամհաշմանդամ
      • յուրաքանչյուր 6-րդ մարդը կյանքի ամենածաղկուն շրջանում ունենում է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում
         գլխուղեղի կաթվածը մնում է մահացության,
      • անաշխատունակությանկամհաշմանդամությանհիմնականպատճառներիցմեկը։

Մասնագետը զգուշացնում է՝ յուրաքանչյուրի մոտ ցանկացած պահի և ցանկացած վայրում կարող է զարգանալ գլխուղեղի կաթված։
Անդառնալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է՝ ճանաչել հիվանդության ամենահիմնական նշանները և դրանց առկայության դեպքում անմիջապես դիմել մասնագետին։
Մի՛ հապաղեք, եթե առկա է՝

      • դեմքի թուլություն/թմրածություն, բերանի անկյան միակողմանի կախվածություն, երբ փորձում եք ժպտալ
      • վերջույթի թուլություն՝ վերջույթներից մեկը ցած է իջնում, երբ փորձում եք առաջ պարզել
      • խոսքի խանգարում՝ խոսքը դառնում է անհասկանալի, բառերը՝ լղոզված
      • սաստիկ գլխացավ, քայլքի խանգարում։

Նյարդաբան Պոդոսյանը նշում է, որ ժամանակակից բժշկագիտության տվյալներով գլխուղեղի կաթվածների 80%-ը կարելի է կանխարգելել՝ կառավարելով ռիսկի հետևյալ գործոնները՝

      • զարկերակայինգերճնշումը
      • շաքարայինդիաբետը
      • խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ
      • սրտիռիթմիխանգարումներըևփականայինանբավարարությունը
      • հիպոդինամիան, անառողջսննդակարգը, ճարպակալումը։

Ծխելը թողնելու լուրջ հիմնավորում՝ ծխողների իշեմիկ ինսուլտ ունենալու անհատական ռիսկը կրկնակի անգամ բարձր է չծխողների համեմատ։
Հոգացե՛ք Ձեր առողջության մասին։ «Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետները միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ուղեցույցներով Ձեզ կօգնեն կանխարգելել գլխուղեղի կաթվածը։
Զանգահարե՛ք 010-592100 հեռախոսահամարով և մեր մասնագետի մոտ գրանցվեք Ձեզ համար ժամին։