Skip to content

Գերհոգնածությո՞ւնն է Ձեզ մտահոգում

Ձեզ հաճախակի՞ է անհանգստացնում գերհոգնածության զգացողությունը։ Եվ անգամ շուտ պառկելու դեպքում դժվարությա՞մբ եք քնում։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի թերապևտ Աննա Բաբաջանյանը մեկնաբանում է, որ դրա պատճառներից մեկը կարող է լինել ոչ բավարար քունը:
Փորձառու մասնագետը քնի կարգավորման մի քանի պարզ կանոններ է առաջարկում՝

      • Ամեն օր, այդ թվում՝ հանգստյան օրերին, քնելու և արթնանալու հստակ ժամեր սահմանեք:
      • Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը գիշերային ժամերին: Թյուր կարծիք է, թե մեկ գավաթ գինին կամ գարեջուրը կարող են հանգիստ քուն պարգևել։
      • Աշխատեք ցերեկը ժամը 3-ից հետո կոֆեին պարունակող ըմպելիքներ չխմել։
      • Քնելուց 2-3 ժամ առաջ ցանկալի չէ որևէ բան ուտել, իսկ ուտելու դեպքում բացառել ճարպեր և շաքար պարունակող սնունդը:
      • Քնելուց առաջ պետք չէ զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, մարզանք անել: Ձեր վերջին պարապմունքը պետք է լինի քնելուց ամենաքիչը 3 ժամ առաջ:
      • Եթե պառկելուց 20 րոպե անց դեռ քնած չեք, վեր կացեք անկողնուց: Հրաժարվեք անկողնում գիրք կարդալու կամ ֆիլմ դիտելու սովորությունից: Ուղեղը պետք է անկողինն ընկալի որպես քնելու տարածք:

Եթե անգամ այս խորհուրդները չեն օգնել Ձեզ և գերհոգնածության զգացողությունը շարունակում է մտահոգել, ապա ճիշտ ժամանակն է բժշկին դիմելու։
Կարևորե՛ք Ձեր առողջությունը, զանգահարեք 010-59-21-00 հեռախոսահամարով և գրանցվեք «Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետների մոտ։
Ձեր ախտորոշումը, բուժումն ու վարումը բարձրակարգ մեր մասնագետները կիրականացնեն ժամանակակից սարքավորումներով՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն ուղեցույցներով։

010-592-100
Վարդանանց 18