Skip to content

Գեղարքունիքի մարզի բժիշկներն այսօր կծանոթանան ախտորոշման և բուժման միջազգային առաջատար մոտեցումներին

Այսօր, օրվա երկրորդ կեսին, Գավառում կմեկնարկի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի և «Ալթհելթ» առողջապահական, կրթական հիմնադրամի կազմակերպած անվճար երկրորդ սեմինարը մարզային բժիշկների համար։

Նեզատաբան Մարի Ղասաբօղլյանը մասնագետներին կներկայացնի շաքարային դիաբետի ախտորոշման և բուժման միջազգային առաջատար մոտեցումները։

Պատմական ակնարկ

«Վարդանանց» ՆԲԿ-ի ներկայությունը Գեղարքունիքի մարզում սկիզբ է դրվել  կես տարի առաջ՝ կենտրոնին պատկանող ճապոնական արտադրության համակարգչային շերտագրման (տոմոգրաֆիայի) սարքը Սևանի ԲԿ-ում գործարկումով։

Պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության արդյունքում այս մարզում ևս հասանելի դարձավ  համակարգչային շերտագրումը։

Մինչև այժմ իրականացվել է ավելի քան 1.000 հետազոտություն։

Համագործակցության շրջանակում կենտրոնն աջակցում է մարզի բժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքների խորացմանը։

Մանրամասները՝ հաջորդիվ։