Skip to content

ԲՈւԺՔՈւՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Շնորհավորում ենք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բուժքույրերին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ։

Այս լուսանկարում բոլորը չեն, սակայն բոլորն են հպարտ, որ աշխատում են «Վարդանանց»-ում։ Հպարտ են նաև, որ կենտրոնի այցելուները գնահատում են իրենց պրոֆեսիոնալիզմն ուհոգատարությունը։

Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ «Վարդանանց»-ում շարունակաբար կրթվում են ոչ միայն բժիշկները, այլև բուժքույրերը, քանի որ կենտրոնում այցելուների սպասումները բավարարելու համընդհանուր մոտեցում է արմատացած։

Մշտապես բժշկի կողքին կանգնած, նրահուսալի օգնական բուժքույրերին մաղթում ենք անձնական ու ընտանեկան երջանկություն, ամուր առողջություն մասնագիտական իրենց գործունեության մեջ ավելի ու ավելի բարձր նշաձող սահմանելու համար։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի բուժքույրեր…