Skip to content

Բուժննում 1 ժամում՝ հոգատար ու պրոֆեսիոնալ մոտեցումով

«Հենց նոր սոցիալական փաթեթի շրջանակում բուժզննում անցա։ «Վարդանանց» կենտրոնին հատուկ շնորհակալություն լավ սպասարկման համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ ձեր անչափ արհեստավարժ և շատ բարեհամբույր սոնոգրաֆիստ Տաթևիկ Ղազարյանին և թերապևտ Անուշ Մելիքսեթյանին։ Հաճելի է, որ կան այսքան պատրաստված մասնագետներ»,-գրում է Ազգային ժողովի քարտուղարության թարգմանչուհի Կարինե Մինասյանը։
Սոցփաթի շահառուների համար մեզ մոտ գործող

      • մեկ պատուհանի սկզբունքը
      • առավելագույնը մեկ ժամի տրամադրումը
      • հետզանգն ու վերահսկումը

կանխարգելիչ բուժզննման արդեն իսկ քննություն բռնած այն բաղադրիչներն են, որոնցով էլ պրոֆիլակտիկ բուժզննման մեծ փորձ ունեցող մեր կենտրոնը գրավում է սոցփաթեթի շահառուներին։
«Աշխարհում առավել արդյունավետ նորարարություններ դեռ հորինված չեն, քան մարդու խնայված ժամանակը, արդյունավետ ծառայության մատուցումը և ուշադրությունը՝ հետագա արդյունքներին»,-այս առթիվ ասել է մեր կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։

«Տևեց ընդամենը 1 ժամ։ Եվ ինչպիսի՜ վերաբերմունք` հոգատար, պրոֆեսիոնալ, արագ»,-գրել է մեկ այլ շահառու: