Skip to content

ԲՈՒԺԶՆՆՈւՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

Նստակյաց կենսակերպը, ինչ խոսք, կարճ ժամանակում ազդում է մեր առողջության վրա։ Իսկ թագավարակով պայմանավորված անհանգստություններն ավելի են նպաստում խնդիրների առաջացմանը։   

Ձեզ արդեն ներկայացրել ենք, թե տնային պայմաններում պարզ թեստի միջոցով ինչպես կարելի է ազդակներ ստանալ վահանաձև գեղձի գործունեության մասին և որ դեպքում դիմել մասնագետին։ 

Ահա, ևս մեկ պարզ թեստ, որով կարելի է ազդակներ ստանալ շնչառական համակարգի գործունեության մասին։

Դրա համար Ձեզ վայրկյանացույց է անհրաժեշտ։

Նստեք աթոռին, մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք։ Այնուհետև կատարեք խորը շունչ, ապա արտաշունչ և պահեք շնչառությունը։ Ֆիքսեք, թե ինչքան ժամանակ կարող եք պահել շնչառությունը։

Մի քանի րոպե հանգստացեք, ապա կատարեք մի քանի սովորական շունչ-արտաշունչ։ Դրանից հետո ևս մեկ անգամ շնչեք (առավելագույնի 80%-ի չափով) և կրկին պահեք շնչառությունը։

Եթե Դուք կարողացաք արտաշնչելուց հետո Ձեր շնչառությունը պահել 25-30 վայրկյան, իսկ շնչելուց հետո՝ 40 վայրկյան, ապա Ձեր թոքերն ամենայն հավանականությամբ լավ վիճակում են։

Իսկ եթե «հանձնվեցիք» ավելի կարճ ժամանակում, ապա ժամանակն է մասնագետին դիմելու։