Skip to content

Բացահայտվեցին ճիշտ կողմնորոշման գաղտնիքները 

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գմբեթաձև, ապակեպատ դահլիճում ծավալված քննարկումները ռադիոլոգիական ծառայության ղեկավար Անուշ Հովհաննիսյանի «Կույր աղու որդանման ելունի բորբոքման ուլտրաձայնային ախտորոշման դրույթները» զեկույցի շուրջ էին։

Նա իր գործընկերներին ներկայացրեց աշխարհի առաջատար մասնագետների նկատառումներն ու խորհուրդները ճիշտ կողմնորոշման  ուղղությամբ։

Բանախոսն ընդգծեց, որ ուլտրաձայնային հետազոտությունը, մի շարք առավելություններ ունենալով ախտորոշման այլ մեթոդների նկատմամբ, վերջին տասնամյակում կարևոր տեղ է զբաղեցնում կույր աղու որդանման ելունի բորբոքման ախտորոշման գործում։

Նշվեց, որ հասանելի և մատչելի այս հետազոտությունը, զերծ լինելով իոնիզացնող ճառագայթումից, անփոխարինելի է հատկապես հղի կանանց և երեխաների ախտորոշման դեպքում։

Այնուհետև մասնագետները գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի մասնակցությամբ քննարկեցին իրենց պրակտիկայում հանդիպած առանձին հետաքրքիր դեպքեր։