Skip to content

Արտարգանդային հղիություն՝ առանց կլինիկական նշանների


«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում կլինիկական այս դեպքը
քննարկման առարկա էր դարձել այն պատճառով, որ ձվարանային արտարգանդային հղիությունն ընթացել էր առանց կլինիկական բնորոշ նշանների, ավելին՝ ներարգանդային պարույրի առկայությամբ
։


Ուլտրաձայնային առաջին հետազոտության ժամանակ արտացոլված պատկերը, ինչպես և պացիենտի գանգատները բնավ չէին համընկնում արտարգանդային հղիության դասագրքային դասական սահմանումներին։ Առկա պատկերը կարելի էր բացատրել պարույրի տեղաշարժումով։
Սակայն, սոնոգրաֆիստ Հասմիկ Ազիզյանի բարձր պրոֆեսիոնալիզմի ու հետևողականության շնորհիվ ժամանակին և ճիշտ դրված ախտորոշման արդյունքում հնարավոր եղավ պահպանել կնոջ ձվարանը, ինչո՞ւ ոչ, գուցեև՝ կյանքը:
Քիչ հանդիպող արտարգանդային հղիության այս տեսակը, երբ պտղաձուն տեղադրվում է ձվարաններում, կազմում է ընդհանուրի 1-6%-ը: Ձվարանային հղիություն զարգանում է, երբ բեղմնավորումն իրականանում է դեռևս օվուլյացիայի չենթարկված ֆոլիկուլի հետ:
Նշաններն են՝

    • ցավ որովայնում (43%)
    • վագինալ արյունահոսություն (30%):

Ներարգանդային պարույրի առկայությունը ռիսկի գործոն է համարվում:
Բուժումը՝

    • վիրաբուժական։

Ախտորոշման փուլով պայմանավորված՝ իրականացվում է ձվարանի մասնահատում կամ հեռացում:
Այս ամենը ներկայացվեց կլինիկական դեպքի քննարկման ժամանակ։
Մասնագետներն անդրադարձան նման դեպքերի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին։