Skip to content

Անվճար սեմինար մարզային բժիշկների համար

Սևանի «Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ» հյուրանոցում մեկնարկել է «Ուղեցուցային մոտեցումները մարզային բժշկի պրակտիկայում՝ գոտկացավ, քրոնիկ հազ, թոքաբորբ» թեմայով վերապատրաստման դասընթացը Գեղարքունիքի մարզի բժիշկների համար։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը և «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամը դասընթացն անվճար կազմակերպել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, «Ալթհելթ» (նախկինում՝ «Առագաստ») հիմնադրամ-ի և «Վարդանանց»-ի միջև դեռևս 2018 թվականի սեպտեմբերին կնքված համաձայնագրի շրջանակում։

Մասնակիցներին կտրամադրվեն ՇՄԶ կրեդիտներ և ուղեցույցների սեղմագրեր։

Սեմինարին մասնացել և ելույթով հանդես է եկել «Վարդանանցի» գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։

Մանրամասները՝ հաջորդիվ։