Skip to content

Այսպիսին է ամբուլատոր պրոկտոլոգիան

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի վիրաբուժական ծառայությունն իրականացնում է պրոֆեսիոնալների թիմը՝ պրոկտոլոգներ, ընդհանուր, անոթային և պլաստիկ վիրաբույժներ։
«Պրոկտոլոգիական խնդիրների առկայության դեպքում բուժումը հետաձգելը նկատելի վատացնում է կյանքի որակը»,-նշում է պրոկտոլոգ Արտյոմ Մկրտչյանը։
Իսկ ինչպե՞ս են արտահայտվում պրոկտոլոգիական հիվանդությունները՝

    • Ցավ, արյունային արտադրություն, անհարմարավետության զգացողություն կղազատման ժամանակ քոր կամ այրոց հետանցքի շրջանում։
    • Եթե Ձեզ մոտ առկա է նշված անհարմարություններից մեկից ավելին, ապա դիմեք բժիշկ-պրոկտոլոգին։

Որքան շուտ հիվանդությունն ախտորոշվի, այնքան արդյունավետ կլինի բուժումը։
Մասնագետը փաստում է, որ ժամանակակից պրոկտոլոգիան արագ է զարգանում, և բոլոր այն վիրահատությունները, որոնք նախկինում իրականացվում էին միայն հիվանդանոցում, այժմ կատարվում են ամբուլատոր պայմաններում։
«Վարդանանց»-ի պրոկտոլոգները Ձեզ կօգնեն ինչպես սուր, այնպես էլ ՝ քրոնիկ հիվանդությունների դեպքում։
Նրանք իրականացնում են՝

    •  ուղիղ աղիքի և հետանցքի շրջանի պոլիպների և կոնդիլոմաների հեռացում
    •  պոչուկ-սրբանային շրջանի գոյացությունների հեռացում
    • թութքի, հետանցքի ճաքի վիրահատական և ոչ վիրահատական բուժում
    • շեքի և պոչուկ-սրբանային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունների բուժում
    • ուղիղ և հաստ աղիքի ֆունկցիոնալ և բորբոքային հիվանդությունների ոչ վիրահատական բուժում
    • հետանցքի և պոչուկ-սրբանային շրջանի բլոկադա
    • թրոմբէկտոմիա։

Որքան շուտ դիմեք բժիշկ-պրոկտոլոգին, այքան արագ կախտորոշվեն խնդիրները և արդյունավետ կլինի բուժումը։
Մի՛ հետաձգեք, զանգահարե՛ք 010-59-21-00 համարով և գրանցվեք։