Skip to content

Կարծիքներ

Մենք ուզում ենք և պատրաստ ենք ավելի լավը դառնալու: Օգնե՛ք մեզ դրանում: Գրե՛ք Ձեր կարծիքը մեր կենտրոնի մասին։

Արուսյակ Դուրյան

Երանի ամեն տեղ «Վարդանանց» լիներ։
«Վարդանանցի» մասին էնքան լավ բան կա գրելու, բառերը մեկ մեկ չեն էլ բավականացնում։ Ամենուր հպարտությամբ եմ խոսում «Վարդանանցի» մասին, խորհուրդ եմ տալիս օգտվել։
Գիտեմ նաև, թե մարդիկ ինչ «շոկ» ու զարմանք են ապրում, երբ մեր իրականության բուժհաստատություններից օգտվելուց հետո այցելում են «Վարդանանց» նորարարկան բժշկության կենտրոն։

Արմինե Վարպետյան

Բարձրակարգ հաստատություն՝ լավագույն բժշկական անձնակազմով։
Մասնագիտական մոտեցում և բարեհամբույր աշխատանք։

Մկո Գևորգյան

Իմ խորհին շնորհակլությունս և երախտագիտությունս եմ հայտնում կենտրոնի ողջ անձնակազմին մարդասիրական ու բարեհամբյուր վերաբերմունքի, իսկ բուժող բժշկին հանձինս Անի Ալեքսանյանի, իր մասնագիտական պրոֆեսոնալիզմի համար: Ցանկանում եմ ողջ անձնակազմին ՔԱՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, այն ինչը Դուք պարգևում եք Ձեզ դիմողներին:

Անուշ Հարությունյան

Հենց նոր դուրս եկա այս հրաշալի կենտրոնից. եկել էի սոց փաթեթի շրջանակում հետազոտվելու։ Տևեց ընդամենը 1 ժամ։ 1 ԺԱՄ, Կառլ!!! Ու ինչպիսի վերաբերմունք` հոգատար, արագ, պրոֆեսիոնալ… մի խոսքով` մուրազ: Համեմատության համար ասեմ, որ անցած տարի պոլիկլինիկայում նույն պրոցեսն անցել եմ 6 ժամում!!! բոլոր բժիշկների հետ վիճելով, զանգել-գործի հրավիրելով, սուրճի սեղաններից կտրելով, մուննաթ դեմքերից գժված… Մի խոսքով` Վարդանանց ՆԲԿ-ի անձնակազմ ջան, դուք լավագույնն եք: Շնորհակալություն!!!

Սուսաննա Կռոյան

Վստահաբար կարող եմ ասել որ այս կենտրոնը արժանի է գովասանքի և համարվում է հանրապետության լավագույն կենտրոններից մեկը, սպասարկումը հիանալի է ,
հիվանդների նկատմամբ անձնակազմը ուշադիր է և հոգատար, մասնագետներն իրենց գործի հմուտ վարպետներն են։

Գագիկ Աղբալյան

Մի քանի օր առաջ միջանցքում կանգնած սպասում էի ընդունելության։ Ընդունարանի աշխատակիցներն անընդհատ պտտվում էին, այցելուներին հարցնում՝ արդյո՞ք չեն շտապում, չլինի՞ գրանցման ժամն անցել է, տնում էին բժիշկների մոտ, փոխանցում քարտերը, ճշտում՝ ընդունելությունն ըստ գրաֆիկի՞ է, թե հապաղումներ կան։
Մարդկանց կյանքը Վարդանանցում ավելորդ չեն ծանրացնում): Մասնագետներ կան, որ շատ եմ վստահոմ՝ Զառա Սարգսյան, Հռիփսիմե Պոդոսյան, Նունե Բաղդասարյան։