Skip to content

Կենտրոն

Մեր Վարդանանցը

«Վարդանանցը» ժամանակակից սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով հագեցած նորարարական բժշկության կենտրոն է։ Այստեղ պատրաստ են Ձեզ տրամադրելու հոսպիտալացում չպահանջող բժշկական բոլոր ծառայությունները։

2005 թվականին մենք հիմնադրվել ենք կամավոր բժշկական ապահովագրություն ունեցող անձանց բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով։

Այսօր արդեն մեր ծառայություններից օգտվում են ոչ միայն ապահովագրական ընկերությունների 20 000, այլև պետական տարբեր ծրագրերում ընդգրկված ևս 20 000 շահառուներ, ինչպես նաև պացիենտներ, ովքեր բուժվում են իրենց միջոցներով:

Տարեկան մենք սպասարկում ենք ավելի քան 55 հազար բնակչի՝ օրական ընդունելով 350 այցելու։

«Վարդանանցը» տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Խանջյան և Վարդանանց փողոցների հատման կետում։ Կենտրոնը Կինոյի տան երեք հարկում զբաղեցնում է 1.600քմ տարածք։ Ամենուր ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի Դուք Ձեզ հարմարավետ  և հանգիստ զգաք։ Մասնագետների սենյակներում Ձեզ կընդունեն ուշադիր բժիշկն ու հոգատար բուժքույրը, իսկ միջանցքում ոչ երկար սպասումը կարելի է գրավիչ դարձնել մեկ գավաթ սուրճով։

Բժշկական կենտրոնում կա նաև միանգամայն եզակի դահլիճ ՝ ապակե, գմբեթաձև առաստաղով։ Այն հարմար է գիտաժողովներ, սեմինարներ, վարպետության դասեր և կարևոր հանդիպումներ անցկացնելու համար։

«Վարդանանցի» թիմը 24 բժշկական ուղղություն ներկայացնող ավելի քան 80 փորձառու բժիշկ-մասնագետներն են՝ թերապևտներ, սրտաբաններ, նյարդաբաններ, մանկաբույժներ, գինեկոլոգներ, վիրաբույժներ և այլն։ Մեր մասնագետների տրամադրության տակ միջազգային առաջատար ընկերությունների կողմից 2014-2018թթ․արտադրված ժամանակակից սարքավորումներ են։

Մեր յուրաքանչյուր այցելուի համար կենտրոնում ստեղծվում է էլեկտրոնային պատմագիր, որում պահպանվում է նրա առողջության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։

Կենտրոնում բուժական բոլոր գործողություններն իրականացվում են համաձայն միջազգային գործելակարգերի և ուղեցույցների՝ որակի ապահովման ծառայության մշտական վերահսկողության ներքո։ Բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը, կլինիկայի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։

Դիմելով «Վարդանանց» ՆԲԿ, պացիենտները կարող են ակնկալել   գանգատների ի հայտ գալուց ու ախտորոշումից հետո առողջության լիարժեք վերականգնում ամենասեղմ ժամկետում և ֆինանսական բեռի գրագետ կառավարում։

Վճարման եղանակները

Ինքնուրույն վճարում՝ կանխիկ և ոչ կանխիկ

  • Ապահովագրական ընկերության երաշխավորություն՝ բժշկական ապահովագրության առկայության դեպքում,
  • Պետության կողմից երաշխավորվող ծրագրերի շրջանակում՝ բժշկական կենտրոնում որպես պոլիկլինիկայի շահառու գրանցված լինելու դեպքում։

Ինչո՞ւ Վարդանանց

Բժշկական կենտրոնի ընտրությունը հաճախորդների մեծ մասի համար թելադրված է մեր առանձնահատկություններով՝

Հարմարավետություն՝

  • Կենտրոնն աշխատում է երկարացված գրաֆիկով՝ առավոտյան ժամը 8.30-ից մինչև երեկոյան 20.00-ն:
  • Մասնագետի մոտ կարելի է գրանցվել շուրջօրյա՝ էլեկտրոնային ամրագրումով կամ զանգով՝ աշխատանքային ժամերին։

Արագություն՝

  • Կանխարգելիչ բուժզննումը կարելի անցնել մեկ օրում և նույն օրն էլ ստանալ եզրակացությունը:
  • Հետազոտության արդյունքները ևս պատրաստ են լինում նույն օրը։

Արդարություն՝

  • Կրկնակի այցն անվճար է (նույն հարցով 3 օրվա ընթացքում)։
  • Կրկնակի այցի համար 15 օր գործում է 50%-ով զեղչ: