Skip to content

Վնասվածքաբանություն

Նկարագրություն


«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում կան գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հնարավորությունները վնասվածքաբանական և օրթոպեդիկ ծառայությունն աշխարհի լավագույն ուղեցույցներով իրականացնելու համար։

Հավաքելով անհրաժեշտ տվյալները՝ փորձառու մեր մասնագետը կատարում է հենաշարժական ապարատի հիվանդություննների ճշգրիտ ախտորոշում, նշանակում դեղորայքային բուժում և սահմանում հսկողություն՝ առաջնորդվելով բժշկության վերջին ձեռքբերումների վրա։

Մենք մասնագիտացած ենք հենաշարժական ապարատի բոլոր տեսակի հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման գործում։

«Վարդանանցի» վնասվածքաբան-օրթոպեդը Ձեզ կօգի ոչ միայն հնարավորինս արագ ապաքինվել, այլև ունենալ կյանքի ավելի լավ որակ՝ առանց ցավի և անհարմարավետության։