Skip to content

Սրտաբանություն

Նկարագրություն


Սիրտը մեր օրգանիզմի կենտրոնական օրգանն է։ Այն հարկավոր է պահպանել, կանոնավոր հետազոտել և բուժել հիվանդության առաջին իսկ դրսևորման ժամանակ։ 

«Վարդանանցում» սրտանոթային հիվանդություների ախտորոշման համար լայնորեն կիրառվում են լաբորատոր-գործիքային ախտորոշման ժամանակակից արդյունավետ մեթոդները՝ ԷՍԳ, Էխոսրտագրություն, Հոլտեր, սրտամկանի վնասման մարկերներ, էլեկտրոլիտներ, լիպիդներ և այլ։

Մեր փորձառու սրտաբանները, հիմնվելով այս ճշգրիտ տվյալների վրա, մշակում են բուժման և շարունակական վերահսկման անհատական պլաններ, ինչպես նաև տրամադրում կենսակերպի վերաբերյալ կարևորագույն խորհուրդներ։

Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ

    • ցավ, տհաճ զգացողություն կամ ծանրություն կրծքավանդակում
    • սրտի անկանոն աշխատանքի զգացողություն
    • շնչարգելություն սովորական ծանրաբեռնվածության դեպքում
    • ընկճվածություն և անսովոր թուլություն
    • ոտքերի այտուցներ
    • կանխարգելիչ տարեկան զննում՝ ≥ 45 տ․կանայք և տղամարդիկ։

Մի՛ հետաձգեք, գրանցվե՛ք և այցելե՛ք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետներին։

Բարձրակարգ մեր սրտաբանները կախտորոշեն, կբուժեն և կհսկեն Ձեզ՝ առաջնորդվելով միջազգային ուղեցույցներով։ 

Բժիշկներ