Skip to content

Պրոկտոլոգիա

Նկարագրություն


«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի  պրոկտոլոգիական ծառայությունն իրականացնում է ուղիղ աղիքի և հետանցքի շրջանի հիվանդությունների ախտորոշում և բուժում, այդ թվում՝ թութք և հետանցքի ճաք։ Հիվանդություններ, որոնք առկա են մոլորակի բնակչության 25%-ի մոտ։

Եթե Դուք ունեք ցավ, արյունային արտադրություն, անհարմարավետության զգացում կղազատման ժամանակ, Ձեզ  անհանգստացնում է հետանցքի շրջանի քորը կամ այրոցի զգացումը, ապա  դիմեք «Վարդանանցի» բժիշկ-պրոկտոլոգին։

Ժամանակակից պրոկտոլոգիան արագ զարգանում է, և բոլոր այն վիրահատությունները, որ նախկինում իրականացվում էին միայն հիվանդանոցում, այժմ կատարվում են ամբուլատոր պայմաններում։

Ամբուլատոր վիրաբուժության առավելություններն են՝

      • Քաշքշուկի բացակայությունը – անհրաժեշտ բոլոր լաբորատոր և գործիքային հետազոտությունները կատարվում են տեղում և կարճ ժամանակում
      • Կենսակերպի պահպանումը – մի քանի ժամվա հսկողությունից հետո պացիենտը վերադառնում է տուն՝ պահպանելով ազատվ տեղաշարժվելու հնարավորությունը:
      • Շահավետ գները – վիրահատությունների և միջամտությունների գները ցածր են, քանի որ կարիք չկա հիվանդանոց այցելելու և հիվանդանոցային ենթակառուցվածքի համար վճարելու:
      • Բարդությունների գրեթե բացառումը – խիստ նվազում են ներհիվանդանոցային վարակների ռիսկերը։

«Վարդանանց» ՆԲԿ-ի պրոկտոլոգիական ծառայությունում իրականացվում են․

      • ուղիղ աղիքի և հետանցքի շրջանի պոլիպների և կոնդիլոմաների հեռացում
      • պոչուկ-սրբանային շրջանի գոյացությունների հեռացում
      • թութքի, հետանցքի ճաքի վիրատական և ոչ վիրահատական բուժում
      • շեքի և պոչուկ-սրբանային շրջանի թարախա-բորբոքային հիվանդությունների բուժում
      • ուղիղ և հաստ աղիքի ֆունկցիոնալ և բորբոքային հիվանդությունների ոչ վիրահատական բուժում
      • հետանցքի և պոչուկ-սրբանային շրջանի բլոկադա
      • թրոմբէկտոմիա։

Զանգահարե՛ք 010-59-21-00 հեռախոսահամարով և գրանցվեք։

«Վարդանանցի» պրոկտոլոգները Ձեր խնդրին լուծում կտան՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցներով։