Skip to content

Ուրոլոգիա

Նկարագրություն


«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ուրոլոգիական ծառայությանը կարող եք դիմել հետևյալ խնդիրների առկայության դեպքում՝

      • երիկամների, միզապարկի, շագանակագեղձի, առնանդամի, ամորձիների թարախա-բորբոքային հիվանդություններ
      • սեռավարակներ
      • երիկամային խիթ
      • շագանակագեղձի բարորակ գերաճ (հիպերպլազիա)
      • գիշերային ակամամիզություն (էնուրեզ)
      • տղամարդու անպտղություն, տարիքային անդրոգենային անբավարարություն, վաղաժամ սերմնաժայթքում, սեռական թուլություն։

Մեր բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, բավարար հագեցվածությունն ու հերթերի բացակայությունը հնարավորություն են տալիս արագ և հարմարվետությամբ ստանալու հետևյալ վիրահատությունները և միջամտությունները՝  

      • Սանձիկի պլաստիկա
      • Թլիպի պլաստիկա
      • Պոլիպների հեռացում (կանանց մոտ՝ միզուկի պոլիպներ)
      • Մեատոտոմիա (միզուկի արտաքին բացվածքի ընդլայնում)
      • Պարաֆիմոզի ուղղում և այլն։

Ամբուլատոր վիրաբուժության առավելություններն են՝

 Քաշքշուկի բացակայությունը – անհրաժեշտ բոլոր լաբորատոր և գործիքային հետազոտությունները կատարվում են տեղում և կարճ ժամանակում

Կենսակերպի պահպանումը – մի քանի ժամվա հսկողությունից հետո  վերադառնում եք տուն՝ պահպանելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունը:

Շահավետ գները – վիրահատությունների և միջամտությունների գները ցածր են, քանզի կարիք չկա հիվանդանոց այցելելու և հիվանդանոցային ենթակառուցվածքների համար վճարելու:

Զանգահարե՛ք 010-59-21-00 հեռախոսահամարով և գրանցվեք։

«Վարդանանց»-ի հմուտ մասնագետները, առաջնորդվելով ժամանակակից մոտեցումներով, ամենաարդյունավետ բուժումը կիրականացնեն ուրոլոգիական ինչպես սուր, այնպես էլ ՝ քրոնիկ հիվանդությունների դեպքում։

Բժիշկներ