Skip to content

Ներզատաբանություն

Նկարագրություն


«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում կարող եք ամենակարճ ժամկետում կատարել հորմոնալ հետազոտություններ և անցնել ախտորոշիչ թեստեր հիվանդությունների գաղտնի ձևերը բացահայտելու համար։

 

Կենտրոնի ներզատաբաններն ախտորոշում և բուժում են շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հիվանդությունները՝ թիրեոտոքսիկոզ, հիպոթիրեոզ, էնդոկրին օֆթալմոպաթիա, հանգուցավոր և բազմահանգուցավոր խպիպ, թիրեոիդիտ, հարվահանագեղձային և մակերիկամային խնդիրները, օստեոպորոզ։

 

Առանց ներզատաբանի զննման չի իրականացվում նաև հղիության վարումը։ Բավական է պտղի զարգացման փոքրիկ շեղում, և էնդոկրին համակարգը շեղվում է։ Իսկ 16-17 շաբաթում պտղի վահանաձև գեղձն արդեն ձևավորված է։ Այնպես որ, հղիության առաջին կեսը երեխայի առողջության համար կարևոր շրջան է, երբ անհրաժեշտ է շատ մասնագետների, այդ թվում՝ ներզատաբանի հսկողությունը։

 

Բոլոր հետազոտությունները, բուժումն ու վարումն իրականացվում են աշխարհում լավագույնը ճանաչված ուղեցույցներով, ինչը բացառում է սխալները և տարընթերցումները ստացված տվյալների մենաբանման ժամանակ։

Բժիշկներ