Skip to content

Գինեկոլոգիա

Նկարագրություն


Յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենակարևոր պահերից մեկը երեխայի լույս աշխարհ գալն է։ Չավազանց կարևոր է, որ այդ պատասխանատու պահերին Ձեր կողքին մշտապես բարձրակարգ մասնագետներ լինեն։

Մեր գինեկոլոգներն ապագա մայրիկներին կօգնեն անհրաժեշտ հետազոտություններ անցնել և պատրաստվել հղիության ու ծննդաբերության։

Ցանկացած կին, ով պլանավորում է երեխա ունենալ, նույնիսկ առողջական գանգատներ չունենալու դեպքում, պետք է այցելի բժշկին է։ Ավելին՝ ամուսնական զույգի լաբորատոր հետազոտություննները նպատակ ունեն ի հայտ բերելու մի շարք նյութերի դեֆիցիտի թաքնված վիճակներ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել հղիության ընթացքում։

«Վարդանանցը»  լիովին հագեցած է գինեկոլոգիական ժամանակակից ծառայության պահանջները բավարարող սարքավորումներով։

Մենք երաշխավորում ենք ուշադիր ու հոգատար վերաբերմունք, առանց հերթերի, Ձեզ հարմար ժամերին բուժում, այլ մասնագետների բարձրակարգ խոհրդատվություն և անձնական տվյալների գաղտնիություն։

«Վարդանանց» ՆԲԿ-ում կարող եք չանհանգստանալ Ձեր և Ձեր փոքրիկի առողջության համար։ Դուք հուսալի ձեռքերում եք։

Սենք առաջարկում ենք նաև տարիքային բոլոր խմբերի գինեկոլոգիական ամենատարբեր հիվանդություններով կանանց բժշկական սպասարկում։

Գինեկոլոգների մեր թիմը Ձեր համալիր հետազոտությունները, արդյունավետ բուժումն ու վարումը կապահովի աշխարհի լավագույն ուղեցույցներով։

Բժիշկներ