Skip to content

Ակնաբուժություն

Նկարագրություն


«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետներն ախտորոշում, բուժում և հսկում են ակնային հիվանդությունների մեծ մասը, ցուցաբերում ակնաբուժական առաջին օգնություն։

 

Ակնաբույժի կաբինետը լիովին հագեցած է պոլիկլինիկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ սարքավորումներով։ Ժամանակակից թվային տեխնիկան ճշգրիտ ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն է տալիս։

 

Մեր կենտրոնում Դուք կարող եք Ձեր աչքերի վիճակի ամբողջական հետազոտությունն անցնել առանց հերթերի և մեկ կաբինետում։

 

«Վարդանանցի» մասնագետները կստուգեն Ձեր տեսողության սրությունը, կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի աստիճանը կորոշեն ավտոռեֆրակտոմետրիայի միջոցով և կկարգավորեն ակնոցով։ Կորոշեն ներակնային ճնշումը։

 

Մենք ունենք կանխարգելիչ բուժզննումների կազմակերպման հարուստ փորձ, որն ուղղված է աչքի հիվանդությունները զարգացման վաղ փուլում հայտնաբերելուն:

 

Աչքի հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և հետագա հսկողությունը մեր ակնաբույժները կատարում են աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված ժամանակակից մոտեցումներով։

 

Առաջ նայե՛ք լավատեսությամբ։

Բժիշկներ