Skip to content

Համակարգչային շերտագրում (Սևան)

Նկարագրություն


«Վարդանանց» ՆԲԿ-ի ճապոնական արտադրության 160 շերտ սկանավորման հնարավորությամբ համակարգչային շերտագրիչ սարքը (KT) 2019թ. մարտից գործում է Սևանի բժշկական կենտրոնում։ 

«Վարդանանց» ՆԲԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի միջև կնքված եռակողմ համաձայնագրի նպատակը Գեղարքունիքի մարզի բնակչությանը նախկինում անհասանելի ծառայությունները հասանելի դարձնելն է։

Բարձրակարգ մասնագետների կողմից իրականացվող անվտանգ, հուսալի և ճշգրիտ բոլոր հետազոտությունների նկատմամբ հսկողություն է սահմանվում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կողմից։

Ավելին՝ որակի նկատմամբ կրկնակի հսկողություն է իրականացնում աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Flatworld Solutions» միջազգային կազմակերպությունը, որը կարճ ժամանակում մասնագիտական եզրակացություններ է տրամադպում։

Երևանի բնակիչներից ցանկացողները ևս այդ հետազոտություններն անցնում են Սևանի ԲԿ-ում գործող մեր սարքով։ Նրանց հրապուրում են համեմատաբար մատչելի գները և հերթերի բացակայությունը։

«Վարդանանց»-ն «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի հետ միաժամանակ Գեղարքունիքի բժշկական կազմակերպությունների բժիշկների համար կազմակերպում է անվճար սեմինարներ, տրամադրում բժշկական մասնագիտական խորհրդատվություններ, ծանոթացնում բուժման ժամանակակից մոտեցումներին և այլն։

Սևանում «Վարդանանց»-ի ՀՇ ծառայության աշխատանքային ժամերն են՝

Երկուշաբթիից ուրբաթ օրերին՝

ժամը 9։00-17։00-ն,

ոչ աշխատանքային օրերին՝

24-ժամյա հերթապահություն։

 

Հեռախոս՝ 044-15-16-75։

Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, Սևան Նաիրյան փող., 169։

Գնացուցակ