Skip to content

Կլինիկական լաբորատորիա

Նկարագրություն


Բազմաթիվ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումն այսօր անհնար է առանց լաբորատոր հետազոտություների։ Չէ՞ որ ցանկացած հիվանդության դրսևորում առաջին հերթին անդրադառնում է նյութափոխանակության վրա։ 

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կլինիկական լաբորատորիան հագեցած է աշխարհի լավագույն արտադրողների ամենաժամանակակից սարքավորումներով։ Ահա թե որն է կարճ ժամանակում տարբեր հիվանդությունների որակյալ և խորացված ախտորոշում իրականացնելու մեր գաղտնիքը։
Մեր լաբորատորիայի համալիր հետազոտության արդյունքներով հնարավոր է պատկերացում կազմել պացիենտի օրգանների, հյուսվածքների և նյութափոխանակության վիճակի մասին։ Հենց այդ արդյունքներն են հուշում բուժման տակտիկան։

Մեր լաբորատորիայում ավտոմատ ռեժիմով իրականացվում են՝

    • հեմատոլոգիական
    • կենսաքիմիական
    • իմունոլոգիական
    • հորմոնալ հետազոտություններ:

Մեր ուժեղ կողմերն են նաև՝

    • Բարձր որակավորում ունեցող մասնագետները
    • Մարդկային գործոնի նվազագույնի հասցված մակարդակը
    • Արդյունքների ստացման ճշգրտությունը և բարձր արագությունը
    • Արդյունքների կրկնակի ավտոմատ վերահսկողությունը
    • Տարբեր խմբերի հաճախորդների համար լաբորատոր հետազոտությունների անհատական փաթեթների առկայությունը
    • Գնային խելամիտ քաղաքականությունը։

Մենք մասնագիտացած ենք՝

    • նորարարական մեթոդների և հետազոտությունների ներդրման գործում:

Մեր պացիենտների անվտանգությունն ապահովելու նպատակով այրան նմուշառումը կատարում ենք միայն մեկանգամյա օգտագործման պարագաներով։ Նաև տրամադրում ենք մեզի մեկանգամյա ստերիլ տարաներ՝ ապահովելով հետազոտության ճշգրտությունը։

Մեր բուժքույրը պատրաստ է այցելելու Ձեր տուն՝ լաբորատոր հետազոտության համար արյան և այլ կենսանմուշ վերցնելու համար։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի լաբորատորիայում իրականացվում են արյան, մեզի և այլ կենսանմուշների ավելի քան 200 անուն հետազոտություններ։

Բժիշկներ


Գնացուցակ