Skip to content

Էսթետիկ բժշկություն

Նկարագրություն


Կոսմետոլոգիան բժշկության մի ուղղություն է, որի հիմնական խնդիրը մաշկի թերությունների կամ արատների բուժումն է և բուժական ու կանխարգելիչ պրոցեդուրաների իրականացումը։

«Վարդանանաց» նորարարական բժշկության կենտրոնում մատուցվող կոսմետիկական պրոցեդուրաները կբարելավեն Ձեզ արտաքին տեսքը,  կվերականգնեն Ձեր մաշկի փափկությունն ու առաձգականությունը, կպարգևեն Ձեզ հրաշալի ինքնազգացողություն և տրամադրություն։

Հասունացման հետ մեծանում է էսթետիկ բժշկության ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը։

Արդեն իսկ 30-35 տարեկանից տեսանելի են դառնում մաշկի ծերացման առաջին նշանները` միմիկայի կնճիռներ, մաշկի էլաստիկության նվազում, չորություն։ Այժմ էսթետիկ բժշկության շնորհիվ հնարավոր է դանդաղեցնել ծերացման գործընթացը, և 40-50 տարեկանները կարող են իրենց տարիքից 5-10 տարով երիտասարդ տեսք ունենալ։ Հակատարիքային միջամտություններից մեր պացիենտների մոտ մեծ պահանջարկ են վայելում հիալուրոնաթթվով ներարկումները, մեզոթերապիան, բոտուլինոթերապիան, պլազմոթերապիան։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում կարող եք օգտվել էսթետիկ հետևյալ ծառայություններից՝

Դեմքի էսթետիկա 

    • Կնճիռների հարթեցում
    • Պարանոցի և դեկոլտեի (լանջաբացի) երիտասարդացում
    • Քիթ-շրթունքային ծալքերի շտկում
    • Աչքերի շուրջ մուգ շրջանակների վերացում
    • Մաշկի թորշոմածության վերացում
    • Մաշկի խոնավեցում
    • Դեմքի օվալի շտկում
    • Կրկնակզակի վերացում
    • Պոստակնեի շտկում
    • Շրթունքների ձևի և ծավալի փոփոխություն
    • Այտոսկրերի շտկում
    • Դեմքի ուրվագծերի շտկում
    • Հոնքերի բարձրացում։

Մազերի առողջություն 

    • Մազերի աճի խթանում
    • Մազաթափության նվազեցում և կանխարգելում։

Կազմվածքի շտկում 

    • Ցելյուլիտի վերացում
    • Անցանկալի ճարպային կուտակումների վերացում
    • Գերքրտնարտադրության բուժում (ափի, ներբանի, անութափոսերի)
    • Մաշկի լիֆտինգ։