Skip to content

Տրեդմիլ թեստ

Նկարագրություն


Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցում է։ Այն թույլ է տալիս ամենայն ճշգրտությամբ գնահատել ծանրաբեռնվածության ընթացքում ի հայտ եկող իշեմիկ բնույթի փոփոխությունները, առիթմիաները, հաղորդչականության խանգարումները:

Ծանրաբեռնվածության թեստով կարելի է նաև գնահատել ֆիզիկական ակտիվության պայմաններում սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում ժամանակակից սարքով իրականացվող այս հետազոտության ծրագրային և տեխնիկական հնարավորություններն առավելագույնս նվազեցնում են սխալի հավանականությունը։

ՑՈւՑՈւՄՆԵՐՆ ԵՆ՝ 

      • ցավ կրծքավանդակում
      • հևոց՝ անհայտ պատճառի
      • սրտի իշեմիկ հիվանդության ժառանգականություն
      • սրտանոթային հիվանդության ռիսկի գործոններ՝ բարձր խոլեսթերին, զարկերակային գերճնշում, հավելյալ քաշ, շաքարային դիաբետ՝ հատկապես, եթե 40-նն անց տղամարդ եք
      • դեղորայքային բուժման արդյունքների գնահատում
      • կորոնար ստենտավորում կամ շունտավորում անցած անձանց մոտ կորոնար արյունամատակարարման գնահատում
      • ստենտի կամ շունտի ֆունկցիոնալ գործելիության ստուգում։

 

ՏՐԵԴՄԻԼ ԹԵՍՏՈՎ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏՎՈւՄ ԿԱՄ ՈՐՈՇՎՈւՄ Է՝

      • ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիությունը
      • սպորտով զբաղվելուց առաջ կամ մարզիկների օպտիմալ ծանրաբեռնվածությունը
      • զարկերակային գերճնշում ունեցողների շրջանում ծանրաբենվածության հանդեպ հիպերթենզիվ ռեակցիան
      • ծանրաբեռնվածությամբ խթանվող առիթմիաների հայտնաբերում, առիթմիաների բուժման արդյունավետության գնահատում։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՎՈւՄ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բարձրակարգ մասնագետները ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ ԿՄԵԿՆԱԲԱՆԵՆ՝  դրանք համադրելով Ձեր գանգատների և այլ հետազոտությունների արդյունքների հետ, կհստակեցնեն կամ կբացառեն խնդրի առկայությունը։

Նրանք Ձեր ախտորոշումը, բուժումը և վարումը կիրականացնեն աշխարհի լավագույն գործելակարգերով ու ուղեցույցներով։