Skip to content

Սպիրոմետրիա

Նկարագրություն


Սպիրոմետրիան շնչառական օրգանների ֆունկցիայի հետազոտման ժամանակակից, արագ և ինֆորմատիվ մեթոդ է։

Կատարելով թոքերով անցնող օդի ծավալի և արագության չափումներ՝ որոշվում է թոքերի և բրոնխների թողունակությունը։

Հետազոտությամբ բացահայտված շեղումները թույլ են տալիս ախտորոշելու շնչառական օրգանների ֆունկցիայի տարբեր ախտահարումներ։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում MIR ճանաչված ընկերության Spirobank II Advance սպիրոմետրով գնահատվում է արտաքին շնչառական ֆունկցիայի 45 ցուցանիշ։

Սպիրոմետրիա կատարելու հիմնական ցուցումներն են՝

    • Հևոցը
    • Երկարատև հազը
    • Դժվարացած շնչառությունը
    • շնչառական համակարգի քրոնիկ կամ ժառանգական հիվանդությունները (ասթմա, բրոնխիտ)
    • Ծխելը (անկախ տևողությունից)
    • Հավելյալ քաշը
    • թոքային վիրահատության պատրաստվելը։

Ի՞նչ է տալիս հետազոտությունը

    • շնչառական ֆունկցիայի եվրոպական ստանդարտներով լիարժեք գնահատում15 րոպում
    • օպտիմալ ֆիզիկական ծանրաբեռնվածության հաշվարկ` թոքերի ֆունկցիոնալ կարողությունների իմացությամբ
    • բուժման և կանխարգելման անհատական պլանավորում
    • կարճ ժամանակում արդյունքների և բժշկական եզրակացության ստացում էլեկտրոնային եղանակով։

Կենտրոնի փորձառու մասնագետները հետազոտության արդյունքներով բուժում և հսկողություն են սահմանում աշխարհի լավագույն ուղեցույցներով։ 

Շնչե՛ք ազատ «Վարդանանցի» հետ

Բժիշկներ