Skip to content

Ռենտգեն

Նկարագրություն


Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում։ Դրանք ոչ միայն վաղ շրջանում հայտնաբերում են առկա խնդիրները, այլև ճշգրիտ կանխորոշում բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկերը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումները, հետազոտության արդյունքների մշակման և պահպանման թվայնացումը հնարավորություն են տալիս հետազոտության արդյունքները անսահմանափակ ժամանակով պահպանել պացիենտի էլեկտրոնային «հիվանդության պատմության» մեջ։Մեր փորձառու մասնագետների կողմից աշխարհի լավագույն ուղեցույցներով կատարած հետազոտությունները որոշիչ են պացիենտի ճիշտ ախտորոշման և հետագա բուժման գործում։

Ռենտգեն հետազոտությունները մեր կենտրոնում իրականացվում են թվային և ինտրաօրալ ռենտգենոլոգիական համալիրներով։ Դրա շնորհիվ ճշգրիտ պատկերները ստանում ենք ինչպես թվային տարբերակով, այնպես էլ ժապավենի վրա։

Շատերը զգուշանում են ճառագայթումից։ Գիտական հետազոտությունների արդյունքները  և այս ոլորտում ավելի քան 100 տարվա բժշկական փորձը, ինչպես նաև ճառագայթային ախտորոշման յուրաքանչյուր մեթոդի համար մշակված ստանդարտներն ու թույլատրելի նորմերը փարատում են բոլոր տեսակի զգուշավորությունները։ 

Բժիշկներ