Skip to content

Ուլտրաձայնային հետազոտություն

Նկարագրություն


Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում։ Դրանք ոչ միայն վաղ շրջանում հայտնաբերում են առկա խնդիրները, այլև ճշգրիտ կանխորոշում բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկերը։«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումները, հետազոտության արդյունքների մշակման և պահպանման թվայնացումը հնարավորություն են տալիս հետազոտության արդյունքներն անսահմանափակ ժամանակով պահպանել պացիենտի էլեկտրոնային «հիվանդության պատմության» մեջ։

Մեր փորձառու մասնագետների կողմից իրականացված ճշգրիտ հետազոտությունները որոշիչ են պացիենտի ճիշտ ախտորոշման և հետագա արդյունավետ բուժման գործում։

ՈւՁՀ-ն այսօր լայնորեն կիրառվում է բժշկության գրեթե բոլոր ոլորտներում։ Եվ դա զարմանալի չէ, որովհետև ուլտրաձայնային հետազոտությունը բացարձակ անվտանգ է, լիովին անցավ, անհամեմատ արագ և շատ ինֆորմատիվ։

«Վարդանանց»-ում Toshiba ընկերության արտադրության նորագույն ուլտրաձայնային սարքավորումների բարձր զգայնության տվիչներն ապահովում են՝

      • որովայնի խոռոչի
      • հետորովայնամիզային տարածության
      • փոքր կոնքի խոռոչի օրգանների
      • վահանագեղձի
      • կրծքագեղձերի
      • հոդերի
      • փափուկ հյուսվածքների
      • հետազոտության բարձրորակ և ճշգրիտ արդյունքներ։ 

Վերջին սերնդի մեր սոնոգրաֆը թույլ է տալիս նաև հետազոտության ընթացքում իրականացնել 

      • հյուսվածքների նմուշառում
      • վահանագեղձի և կրծքագեղձի էլաստոգրաֆիա
      • անոթների դուպլեքս հետազոտություն։

Բժիշկներ


Գնացուցակ