Skip to content

Էնդոսկոպիա

Նկարագրություն


Էնդոսկոպիան ստամոքսաղիքային հիվանդությունների ախտորոշման առավել տեղեկատվական, ժամանակակից ուղղություն է։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում ստամոքսաղիքային հիվանդություններն ախտորոշվում են ամենակարճ ժամկետում։

Արագ և ճշգրիտ ախտորոշումն ապահովվում է Pentax ֆիրմայի վերջին սերնդի HD վիդեոգաստրոսկոպի և վիդեոկոլոնոսկոպի շնորհիվ ստացվող մեծացված, որակյալ պատկերներով։

Ժամանակակից բոլոր պահանջներին և նվաճումներին համապատասխանող էնդոսկոպիկ մեր կաբինետում տրամադրվում են ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական ու  կանխարգելիչ միջամտություններ:

Ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ ուսումնասիրվում են կերակրափողը, ստամոքսը, տասներկումատնյա աղին և ամբողջ հաստ աղին:

Մեր բուժանձնակազմի մասնագիտական բարձր մակարդակը, բավարար պայմաններն ու հերթերի բացակայությունը հնարավորություն են տալիս ծառայությունը ստանալ արագ և հարմարվետությամբ։ 

Բժիշկներ