Skip to content

Էխոսրտագրություն

Նկարագրություն


Էխոսրտագրությունը բոլորովին անվնաս ուլտրաձայնային հետազոտություն է, որն օգնում է բժշկին ճիշտ ախտորոշել սրտային խնդիրը, նշանակել անհրաժեշտ դեղորայքային բուժում և սահմանել ճշգրիտ հսկողություն։

Էխոսրտագրությամբ գնահատվում է՝

    • Սրտի խոռոչների ձևը, չափսերը և շեղումների առկայությունը
    • Սրտամկանի պատերի հաստությունը, սպիների առկայությունը
    • Սրտամկանի կծկողական ֆունկցիան, անևրիզմների առկայությունը
    • Սրտի փականների վիճակը և թերթիկների շարժունակությունը
    • Սրտում ուռուցքների և կիստաների առկայությունը
    • Խոշոր անոթների կառուցվածքը, շեղումների առկայությունը։

Ե՞րբ  դիմել՝

    • առկա է օդի պակաս, հաճախաշնչություն կամ սրտխփոցներ
    • զգում եք ծանրություն կամ անհարմարավետություն կրծքավանդակում
    • սովորական ֆիզիկական ակտիվությունները Ձեզ սկսել են հոգնեցնել
    • սրտի ցանկացած հայտնի խնդրի դեպքում՝ տարին մեկ անգամ կանխարգելիչ այց

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբաններն ունեն գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հնարավորություններն աշխարհի լավագույն ուղեցույցներով ախտորոշելու, դեղորայքային բուժում նշանակելու և հսկողություն սահմանելու համար։

Բժիշկներ