Skip to content

Բուժօգնություն տանը

Նկարագրություն


Ձեզ համար տան պայմաններում մենք առաջարկում ենք երեխաների և մեծահասակների բժշկական օգնության ամբողջական փաթեթ։

«Վարդանանցի» մասնագետը Ձեզ տանը կհետազոտի, կախտորոշի, անհրաժեշտ բուժում կնշանակի և կտրամադրի անաշխատունակությունը հաստատող փաստաթուղթ։

Դուք կարող եք նաև առանց տնից դուրս գալու հանձնել լաբորատոր հետազոտությունները, նույնիսկ վերքերի վիրաբուժական առաջնային մշակում կկատարվի։

Բուժքույրը տնային այցի ընթացքում կատարում է՝

    • Արյան նմուշառում, ինչպես նաև մեզի տեղափոխում լաբորատորիա ընդհանուր, կլինիկական և մանրէաբանական հետազոտությունների համար
    • Քսուքի նմուշառում բերանի խոռոչից և քթըմպանից մանրէաբանական հետազոտության համար (նախապես զգուշացնելու դեպքում)
    • Միջմկանային ներարկում
    • Ներերակային ներարկում
    • Ներերակային կաթիլային ներարկում
    • Էլեկտրասրտագրություն։

Բժիշկ-թերապևտի, մանկաբույժի, տարբեր պրոֆիլի նեղ մասնագետների և բուժքրոջ կանչեր այն պացիենտների համար, ովքեր, առողջական վիճակից կամ հիվանդության բնույթից ելնելով, չեն կարող ինքնուրույն այցելել կենտրոն և կարիք ունեն բժշկական օգնության։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները ամենակարճ ժամանակում խորհդատվական և բժշկական օգնություն տրամադրելու հարուստ փորձ ունեն։ Նրանք առաջնորդվում են աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցների վրա հիմնված մոտեցումներով։

Մանրամասները կարող եք ճշտել՝ զանգանհարելով 010-59-21-00 համարով։