Skip to content

Ծառայություններ

Ինչպե՞ս ստանալ ծառայություններ

      • Գործող գնացուցակով՝ կանխիկ և ոչ կանխիկ
      • Ապահովագրական ընկերության երաշխավորությամբ՝ բժշկական ապահովագրության առկայության դեպքում
      • Պետական պատվերի շրջանակում՝ բժշկական կենտրոնում որպես պոլիկլինիկայի շահառու գրանցված լինելու դեպքում։

Ցանկացած պարագայում մեր յուրաքանչյուր այցելուի համար ստեղծվում է էլեկտրոնային պատմագիր, և դրանում զետեղվող նրա առողջության վերաբերյալ ամբողջ տեղեկտավությունը հուսալիորեն պահպանվում է։

Բուժումները կատարվում են համաձայն միջազգային գործելակարգերի և ուղեցույցների, ինչի նկատմամբ շարունակական վերահսկողություն է սահմանում որակի ծառայությունը։

Բուժական բոլոր դեպքերը կրկնակի վերահսկվում են բաժանմունքի ղեկավարի, կլինիկայի ղեկավարի կամ բուժական գծով տնօրենի կողմից։

Գործում են բարդ դեպքերի համատեղ քննարկման կարգ և օտարերկրյա մասնագետների ներգրավման ծառայություն։ Մեր պացիենտի համար դա նշանակում է՝ գանգատների ի հայտ գալուց և ախտորոշումից հետո առողջության լիարժեք վերականգնում ամենասեղմ ժամկետում և ֆինանսական բեռի գրագետ կառավարում։