Skip to content

Ստոմատոլոգ վիրաբույժ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ստոմատոլոգիական ծառայությունը փնտրում է բանիմաց և փորձառու ստոմատոլոգ վիրաբույժի:


Պարտականությունները՝

            • այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշում և բուժում միջազգային գործելակարգերով և ուղեցույցներով 
            • բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
            • ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում հաշվետվության մուտքագրում։

Պահանջվող կրթությունը, փորձը և հմտությունները` 

            •  բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն 
            • վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի)
            • մասնագիտական աշխատանքի նվազագույնը մեկ տարվա փորձ 
            • բժշկական էթիկայի նորմերի իմացություն 
            • հայերենի և ռուսերենի կամ անգլերենի իմացություն
            • համակարգչային MS Office ծրագրերի իմացություն
            • թիմային աշխատանքի ունակություն:

 

Դիմելու ընթացակարգը` 


Ուղարկեք կենսագրական Ձեր տվյալները՝ CV-ն, [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Ստոմատոլոգ վիրաբույժ»:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար՝
010-592100, ներքին՝ 25-27  
+374-99-11-04-01
Վարդանանց 18/1