Skip to content

ՍՏՈՄԱՏՈԼՈԳ ՎԻՐԱԲՈւՅԺ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ստոմատոլոգիական ծառայությունը փնտրում է բանիմաց և փորձառու ստոմատոլոգ վիրաբույժ:

 

Պարտականությունները՝

      • այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշում և բուժում միջազգային գործելակարգերով և ուղեցույցներով
      • բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
        ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում հաշվետվության մուտքագրում։

 

Պահանջվող կրթությունը, փորձը և հմտությունները՝

      • բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
      • վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան
      • մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի)
      • մասնագիտական աշխատանքի նվազագույնը հինգ տարվա փորձ
      • բժշկական էթիկայի նորմերի իմացություն
      • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի իմացություն
      • համակարգչային MS Office ծրագրերի իմացություն
      • թիմային աշխատանքի ունակություն:

 

Ծանրաբեռնվածությունը և աշխատանքային պայմանները՝

      • շաբաթական 10 ժամ աշխատանք, աշխատավարձը՝ գործարքային (50%)
      • աշխատանք պրոֆեսիոնալների թիմում՝ բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում
      • կայունություն, հարգանք ու աջակցություն ղեկավարության և աշխատակիցների կողմից
      • հագեցած աշխատանքային և սոցիալական առօրյա՝ կորպորատիվ միջոցառումներ, տոնակատարություններ։

 

Եթե հետաքրքրված եք՝

Ուղարկեք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Ստոմատոլոգ վիրաբույժ»:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք՝

010 կամ 060, ապա 592100, ներքին՝ 25-27 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] էլ․ հասցեին։