Skip to content

Ռևմատոլոգ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում բանիմաց և փորձառու ռևմատոլոգի:

Պարտականությունները`

    • Այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշում և բուժում միջազգային գործելակարգերով և ուղեցույցներով
    • Բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
    • Ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում հաշվետվության մուտքագրում։

Պահանջվող կրթությունը, փորձը, գիտելիքները և հմտությունները`

    • Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
    • Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի)
    • Մասնագիտական աշխատանքի նվազագույնը երկու տարվա փորձ
    • Բժշկական էթիկայի նորմերի իմացություն
    • Հայերենի և ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն
    • Համակարգչային բազային ծրագրերի (MS Office) իմացություն
    • Թիմային աշխատանքի ունակություն:

Մասնագիտական վերապատրաստումները և գիտաժողովների մասնակցությունը ցանկալի է։

Դիմելու ընթացակարգը` 
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը [email protected] էլեկտրոնային հասցեով` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Ակնաբույժ» կամ «Ռևմատոլոգ»: