Skip to content

մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հայտարարում է մրցույթ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:

Պարտականությունները` 

    • աշխատակիցների անձնական գործերի վարում համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի
      ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային/ քաղաքացիաիրավական պայմանագրերի, համաձայնագրերի, անհատական և ներքին իրավական ակտերի կազմում, հաշվառում և արխիվացում
    • աշխատակիցների աշխատանքային պարտականությունների նկարագրությունների կազմում և ընթացիկ խմբագրում
    • աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցի կազմում և վերահսկում
    • աշխատակիցների հաճախելիության վերահսկում
    • ամսական աշխատաժամանակի տեղեկագրի կազմում
    • աշխատակիցների տվյալների մուտքագրում համապատասխան ծրագրեր, էլեկտրոնային բազայի վարում
    • թափուր աշխատատեղերի համալրման ողջ գործընթացի վարում՝ հայտարարությունների մշակում, ռեզյումեների նախնական դիտարկում, հարցազրույցների կազմակերպում և անցկացում, թեստավորում, փորձաշրջանի վերահսկում
    • պահանջվող գերակա ուղղություններով թեկնածու մասնագետների բազայի ստեղծում և վարում
    • աշխատակիցներին մոտիվացնող գործողությունների մշակում, ներդնում
    • տեղեկանքների և լիազորագրերի կազմում
    • նամակագրության վարում
    • նոր հաստատված կամ փոփոխված ներքին կարգերի, ընթացակարգերի և գործելակարգերի
    • անուցում աշխատակիցներին, ռեեստրի վարում
    • մարդկային ռեսուրսներին վերաբերող հաշվետվությունների կազմում։

Պահանջվող կրթությունը, փորձը, գիտելիքները և հմտությունները`

    • բարձրագույն կրթություն,
    • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում
    • ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն
    • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
    • MS Office ծրագրի իմացություն
    • ՀԾ ծրագրի իմացություն
    • հարցազրույց վարելու հմտություն
    • հաղորդակցման հմտություն
    • թիմային աշխատանքի ունակություն:

Դիմելու ընթացակարգը՝ 

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը [email protected] էլեկտրոնային հասցեով` «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ»: