Skip to content

ՄԱՆԿԱԲՈւՅԺ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈւՄ ՄԱՆԿԱԲՈւՅԺԻ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում բանիմաց մասնագետի՝ մանկաբույժի թափուր հաստիքը համալրելու և @uDoctor առցանց բժշկական խորհրդատվության ծրագրին մասնակցելու համար:

Պարտականությունները`

    • Այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշում և բուժում աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված մոտեցումներով
    • Բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
    • Ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում հաշվետվության մուտքագրում
    • Տնային այցերի իրականացում։

Պահանջվող կրթությունը, փորձը, գիտելիքները և հմտությունները`

    • Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
    • Վերջին 5 տարվա ընթացքում մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան 5 տարի)
    • Մասնագիտական աշխատանքի նվազագույնը 1 տարվա փորձ
    • Բժշկական էթիկայի նորմերի իմացություն
    • Հայերենի, ինչպես նաև ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն
    • Համակարգչային MS, Office ծրագրերի իմացություն
    • Թիմային աշխատանքի ունակություն:

Հետաքրքե՞ց։ Ուրեմն դիմեք
Ուղարկեք կենսագրական Ձեր տվյալները (CV-ին) [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «Մանկաբույժ»:

 010-592-100
Վարդանանց 18