Skip to content

ՀՈԼՏԵՐ ԵՎ ՏՐԵԴՄԻԼ ՏԵԽՆԻԿ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբանական կաբինետում աշխատանքի է հրավիրվում բանիմաց, երիտասարդ և բազային անգլերենին տիրապետող, մասնագիտական կրթությամբ հոլտեր և տրեդմիլ  տեխնիկ։

Կարող են դիմել նաև  կլինիկական օրդինատուրայի վերջին կուրսերի ուսանողները:

 

 Աշխատավարձը և աշխատանքային մյուս պայմանները՝

    • միջին ամսական աշխատավարձը՝ 170 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ հարկերը)
    • աշխատանքային ժամերը՝ շաբաթական 33 ժամ
    • աշխատանք՝ բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում, «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
    • կայունություն, հարգանք ու աջակցություն ղեկավարության և գործընկերների կողմից
    • մասնակցություն «Վարդանանց» ՆԲԿ-ում կազմակերպվող մասնագիտական զարգացման դասընթացներին
    • բժշկական ապահովագրություն
    • ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում «Վարդանանց»-ում
    • հագեցած աշխատանքային և սոցիալական առօրյա՝ կորպորատիվ միջոցառումներ, տոնակատարություններ
    • ներգրավվածություն բարեգործական տարբեր ծրագրերում։

Դիմել ցանկացողները կենսագրական իրենց տվյալները (CV-ն) կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Հոլտեր և տրեդմիլ  տեխնիկ»։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010 (060)-592100, ներքին՝ 2552 համարով կամ գրել [email protected]։