Skip to content

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

«Վարդանանց» նորարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավարի։

Պարտականությունները՝

      • հաճախորդների սպասարկման բաժնի աշխատանքի կազմակերպում և վերահսկում
      • բաժնի աշխատողների ընտրություն և ուսուցում
      • հերթագրման սկզբունքների սահմանում
      • այցելուների հոսքի կառավարում
      • KPI և այլ վերլուծական չափանիշների վարում
      • հաճախորդների սպասարկման որակի վերահսկողություն
      • կոնֆլիկտային իրավիճակների հարթում
      • հաճախորդների բողոքների ընդունում և վերլուծություն։

Պահանջվող գիտելիքները և հմտությունները՝

      • բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ
      • հաղորդակցման գերազանց հմտություններ և հաճախորդի հետ շփվելու հոգեբանական պատրաստվածություն
      • բարյացակամություն և հաճախորդամետություն
      • հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի գերազանց իմացություն
      • համակարգչային MS Office ծրագրերի իմացություն (1C ծրագրի իմացությունը ցանկալի է)։

Աշխատանքային պայմանները՝

      • աշխատանք բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
      • կայունություն, հարգանք ու աջակցություն ղեկավարության և աշխատակիցների կողմից  
      • ներքին այլ հաստիքների գործառույթների համատեղելիության հնարավորություն
      • մասնակցություն «Վարդանանց» ՆԲԿ-ում կազմակերպվող մասնագիտական զարգացման դասընթացներին
      • միջինից բարձր աշխատավարձ
      • բժշկական ապահովագրություն
      • ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում «Վարդանանց»-ում
      • հագեցած աշխատանքային և սոցիալական առօրյա՝ կորպորատիվ միջոցառումներ, տոնակատարություններ
      • ներգրավվածություն բարեգործական տարբեր ծրագրերում։

Ուղարկեք կենսագրական Ձեր տվյալները՝ CV-ն, [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար»:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար՝

️ 010-592100, ներքին՝ 25-27 

️ +374-99-11-04-01

Վարդանանց 18/1