Skip to content

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԺԻՇԿ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում բանիմաց լաբորատոր բժշկի:

 

Պարտականությունները`

      • Լաբորատոր հետազոտությունների իրականացում (կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական)
      • ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում արդյունքների մուտքագրում։

Պահանջվող կրթությունը, փորձը և հմտությունները`

      • բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
      • վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի)
      • մասնագիտական աշխատանքի նվազագույնը մեկ տարվա փորձ
      • բժշկական էթիկայի նորմերի իմացություն
      • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի իմացություն
      • համակարգչային MS Office ծրագրերի իմացություն
      • թիմային աշխատանքի ունակություն:

Աշխատավարձը և աշխատանքային պայմանները՝

      • ամսական աշխատավարձ՝ 300000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
      • աշխատանքային ժամերը՝ շաբաթական 33 ժամ
      • աշխատանք բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում՝ «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
      • կայունություն, հարգանքու աջակցությունղեկավարության և աշխատակիցների կողմից  
      • մասնակցություն «Վարդանանց» ՆԲԿ-ում կազմակերպվող մասնագիտական զարգացման դասընթացներին
      • բժշկական ապահովագրություն
      • ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում «Վարդանանց»-ում
      • հագեցած աշխատանքային և սոցիալական առօրյա՝ կորպորատիվ միջոցառումներ, տոնակատարություններ
      • ներգրավվածություն բարեգործական տարբեր ծրագրերում։

Եթե հետաքրքրված եք՝

Ուղարկեք ինքնակենսագրական Ձեր տվյալները` CV-ին, [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Լաբորատոր բժիշկ»:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 010 (060)-592100, ներքին՝ 25-09 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] էլ հասցեով։

Հասցե՝ Երևան, Վարդանանց 18/1