Skip to content

ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ-ԷՆԴՈՍԿՈՊԻՍՏԻ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈւՄ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ-ԷՆԴՈՍԿՈՊԻՍՏԻ
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում բանիմաց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստի։
Պարտականությունները`

      • Այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիկ միջամտությունների իրականացում աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված մոտեցումներով
      •  Բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
      • Ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում հաշվետվության մուտքագրում։

Պահանջվող կրթությունը, փորձը, գիտելիքները և հմտությունները`

      • Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
      • Վերջին 5 տարվա ընթացքում մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան 5 տարի)
      • Բժշկական էթիկայի նորմերի իմացություն
      • Հայերենի, ինչպես նաև ռուսերենի կամ անգլերենի իմացություն
      • Համակարգչային MS, Office ծրագրերի իմացություն
      • Թիմային աշխատանքի ունակություն:

Դիմելու ընթացակարգը`

      • Ուղարկեք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ « Գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ »:

Ուշադրություն
Վերջին 1 տարվա ընթացքում կլինիկական ակտիվ գործունեությունը, ինչպես նաև մասնագիտական կայքերում պրպտումը խիստ ցանկալի է։