Skip to content

Ալերգոլոգ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում բանիմաց և փորձառու ալերգոլոգի:
Պարտականությունները`

  • Այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշում և բուժում միջազգային գործելակարգերով և ուղեցույցներով
  • Բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
  • Հաշվետվության մուտքագրում ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում։

Պահանջվող կրթությունը, փորձը, գիտելիքները և հմտությունները`

  • Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
  • Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի)
  • Մասնագիտական աշխատանքի նվազագույնը երկու տարվա փորձ
  • Բժշկական էթիկայի նորմերի իմացություն
  • Հայերենի և ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային բազային ծրագրերի (MS Office) իմացություն
  • Թիմային աշխատանքի ունակություն:

‼️Մասնագիտական վերապատրաստումները և գիտաժողովների մասնակցությունը ցանկալի է։

Դիմելու ընթացակարգը`
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը [email protected] էլեկտրոնային հասցեով` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Ալերգոլոգ»:

010-592-100
Վարդանանց 18