Skip to content

«Պարկեր» աչքերի տակ

Նկատե՞լ եք, որ աչքերի տակ «պարկերն» առավելապես հանդիպում են միջին տարիքի կանանց և տղամարդկանց շրջանում։

Դրա առաջացումը հիմնականում պայմանավորված է տարիքով, կենսակերպով, ժառանգական և այլ գործոններով։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Ինեսա Միքայելյանը նշում է, որ ստորին կոպերի պլաստիկան հաճախ կիրառվող անվտանգ միջամտություն է։ Այն դեմքի երիտասարդությունը վերականգնում է առանց բարդությունների և կարճ ժամանակում։ Հիմնականում դիմում են 35-40 տարեկան կանայք։

Պատահական չէ, որ բլեֆարոպլաստիկան համարվում է էսթետիկ վիրաբուժական միջամտություն։

Դիմում են նաև ավելի մեծահասակ կանայք և տղամարդիկ՝ ցանկանալով վերացնել ծերացման այդ հետքերը։

Պլաստիկ վիրաբույժ Միքայելյանը նշում է, որ բլեֆարոպլասիկան կատարվում է՝

      • տեղային անզգայացմամբ
      • բացարձակ անցավ է
      • չնկատվող կարերը հեռացվում են վիրահատությունից 3-5 օր հետո
      • վերականգնումը տևում է 6-7 օր։

Ցանկանում եք ազատվել աչքերի տակ գոյացած պարկերից և չե՞ք նախաձեռնում։

Մենք Ձեզ կօգնենք։ Զանգահարե՛ք 010-59-21-00 հեռախոսահամարով և գրանցվե՛ք։

«Վարդանանցի» մասնագետները ժամանակակից մոտեցումներով կվերականգնեն Ձեր գեղեցկությունն ու ինքնավստահությունը։